Շենգավիթի մասին

Երևանի Շենգավիթ համայնքն ունի շուրջ 6000-ամյա պատմություն։ Համայնքը գտնվում է Երևանի հարավարևմտյան մասում, Հրազդան գետի ձախ ափին։ Շենգավիթ բնակատեղիի պեղումների ժամանակ հայտնաբերվել է Քրիստոսից առաջ IV-II հազարամյակի հնագիտական նյութեր, որոնք ապացուցում են, որ Շենգավիթը եղել է Հայաստանի հնագույն ու ճարտարապետական կատարյալ կառույցներից մեկը։ Այն հիշեցնում է Միջագետքի, Փոքր Ասիայի (առաջին Տրոյա) հնագույն հուշարձանները։ Այս համայնքում է գտնվում Կարմիր Բլուրը (Թեյշեբաինի) հզոր ուրարտական քաղաքը։ Այն ներկայացնում է պատմական մեծ արժեք։

Շենգավիթի մասին: 2 комментария

  1. Уведомление: Շենգավիթ պատմահնագիտական թանգարան | Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

  2. Уведомление: «Քաղաքամայր Երևան». ուսումնա-հայրենագիտական նախագիծ | Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Оставьте комментарий