Սովորողի ամփոփիչ հաշվետվություն

1.Տեղադրել բնագիտության, հայրենագիտության բաժնի հղումը
ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

2.Առանձնացնել երրորդ ուսումնական շրջանի այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։
ԲԱԿՏԵՐԻԱՆԵՐ ԵՎ ՍՆԿԵՐ
Կենդանիների բազմազանությունը
ԿԵՆՍՈԼՈՐՏ, ՆՐԱ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ
ՄԹՆՈԼՈՐՏԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԸ: ՄԱՌԱԽՈՒՂ ԵՎ ԱՄՊԵՐ

3.Երրորդ ուսումնական շրջանում մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։
ԲԱԿՏԵՐԻԱՆԵՐ ԵՎ ՍՆԿԵՐ
Կենդանիների բազմազանությունը
ԿԵՆՍՈԼՈՐՏ, ՆՐԱ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ
ՄԹՆՈԼՈՐՏԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԸ: ՄԱՌԱԽՈՒՂ ԵՎ ԱՄՊԵՐ
Ինձ ամենինչ դուր է գալիս ավելացնելու բան չունեմ:

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։
Ես բոլոր գործնական աշխատանքները բայց չեմ նկարել:

5.Ինչ հայրենագիտական մեկօրյա (քաղաքից դուրս, թանգարաններ) ճամփորդությունների ես մասնակցել։ Տեղադրիր հաշվետու հղումները։
Մատենադարանի մասին

6.Ինչ եռօրյա ճամբարների ես մասնակցել։ Որը կառանձնացնեիր, առաջարկներ, տեղադրիր հաշվետու պատումի հղումը։
Գյումրիի մասին

7. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։
Այո ես կարող եմ օգտագործել առորյայում:

8. Քանի բնագիտական ֆլեշմոբի ես մասնակցել
Ես մասնակցել եմ բոլոր ֆլեշմոբներին բացի միհատից:

9. Ներկայացրու հետաքրքիր բնագիտական փորձ, կարող ես նկարահանել, տեղադրել բլոգում, հղումն ուղարկել։

9. 1-10 նիշով գնահատիր քո երրորդ ուսումնական շրջանը։
8/10

ԲԱԿՏԵՐԻԱՆԵՐ ԵՎ ՍՆԿԵՐ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ գիտեք բակտերիաների և սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:
    Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Կան նաև սնկեր: Բակտերիաները և սնկերը տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:
  2. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:
    Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:
  3. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:
    Սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից:
  4. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:
    Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից:
  5. Ինչո՞ւմն է բակտերիաների դերը բնության մեջ և մարդու կյանքում:
    Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Այդ բակտերիանե­րը վնասակար են:
  6. Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:
    Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկը մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:
  7. Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:
    Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:
    Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

Կենդանիների բազմազանությունը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կենդանիների միջև ի՞նչ տարբերություններ կան: Բերեք օրինակներ:
    Կենդանիներր միմյանցից տարբեր­վում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գունավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:
  2. Ինչո՞վ է պայմանավորված կենդանիների բազմազանությունը:
    Կարելի է ասել, որ կենդանիների բազմազանությունը պայմանավոր­ված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են: 
  3. Ի՞նչ է ֆաունան:
    Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերր միասին անվանում են ֆաունա:
  4. Գիտե՞ք, թե որ կենդանիներն են տալիս ձու, բուրդ, կաթ, միս:
    Կենդանիներից ձու են ածում հավը:
    Բուրդ տալիս է ոչխարը։
    Կաթ տալիս են բոլոր կաթնասունները:
    Միս տալիս է խոզը, հավը, կովը, ձուկը, ոչխարը և այլն։

ԿԵՆՍՈԼՈՐՏ, ՆՐԱ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է կենսոլորտը, ի՞նչ ոլորտներ է ընդգրկում:
    Կենսոլորտը դա երկրագնդի այն ոլորտն է, որը բաղկացած է կենդանի օրգանիզմներից: Այն ընդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը:
  2. Որո՞նք են կենսոլորտի հիմնական բաղադրիչները:
    Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները։
  3. Թվարկեք կենդանի օրգանիզմների թագավորությունները: Ո՞ր թա­գավորությունում է դասվում մարդը:
    Կենդանի օրգանիզմների թագավորությունները չորսն են՝ բույսերի, կենդանիների, մանրէների և սնկերի։ Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։
  4. Տարբեր նյութերի հետ կենդանի օրգանիզմների փոխազդեցության ի՞նչ օրինակներ գիտեք:
    Կենդանի օրգանիզմները թթվածին են ներշնչում և ածխաթթու գազ արտաշնչում: Մարդը քարից տուն, փայտից կահույք է պատրաստում և այլն։
  5. Կենսոլորտում ի՞նչ գործառույթներ են իրականացնում կենդանի օրգանիզմները:
    Կենդանի օրգանիզմները կենսոլորտում իրականացնում են նյութերի շրջապտույտ։
  6. Ուշադիր դիտարկեք տեղանքը, շրջակա միջավայրը: Ի՞նչ գիտեք այդ միջավայրի պայմանների մասին: Թվարկեք և նկարագրեք շրջապատի կենդանի օրգանիզմները, բույսերը և կենդանիները: Ի՞նչ գիտեք այդ օրգանիզմների մասին:
    Ես ապրում եմ քսղաքում, որտեղ շրջակա միջավայրում կան հետևյալ կենդանի օրգանիզմները՝ զանազան ծառեր և բույսեր, թափառող և ընտանի կենդանիներ, տարբեր թռչուններ և բազմաթիվ մանրէներ։ Ծառերը հիմնականում ոչ պտղատու են, բույսերի մեջ գերակշռում են խոտերը, կենդանիների մեջ՝ շները, իսկ թռչունների մեջ՝ ագռավները։
  7. Բնապահպանական ի՞նչ խնդիրներ գիտեք:
    Որպես բնապահպանական խնդիրներ կարող ենք նշել շրջակա միջավայրի աղտոտումը, արտադրական գործարանների կողմից արտանետումները մթնոլորտ և ջրային ավազաններ, ոչ սանիտարական անտառահատումները, տրանսպորտային միջոցների արտանետած գազերը և այլ շատ նմանատիպ գլոբալ խնդիրներ։

Ամփոփիչ թեստային առաջադրանք․ մթնոլորտ

Լրացնել բաց թողնված բառերը՝

Ամպերր տարբերակում են րստ իրենց արտաքին տեսքի և բարձրութ­յան: Կան ամպերի տասնյակ տեսակներ, սակայն առանձնացնում են երեք հիմնական խումբ՝  կույտավոր(առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), փետրավոր (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և շերտավոր (տեղումներ չեն առաջացնում):Մթնոլորտի շերտերն են  ներքնոլորտ, վերնոլորտ, արտաքին ոլորտ։ Մենք ապրում և ստեղծագործում ենք ներքնոլորտ շերտում։Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առար­կաների վրա գործադրած ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։ Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափ (բարոմետր) կոչվող սար­քով, որր լինում է սնդիկային և մետաղային՝ աներոիդ (առանց հեղուկի):Տարբերում են քամու հետեյալ տեսակները՝ բրիզներ, լեռնահովտային քամիներ,մուսսոններ, պասսատներ : Իրեն ուղղությունը չի փոխում պասսատներ-ը։Երբ օդն սկսում է հագենալ ջրային գոլորշիներով, և ջերմաստիճանր նվազում է, մթնոլորտում գտնվող ջրային գոլորշիներր խտանում են, ինչի հետևանքով առաջանում են մառախուղ և ամպ:

ՄԹՆՈԼՈՐՏԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԸ: ՄԱՌԱԽՈՒՂ ԵՎ ԱՄՊԵՐ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ե՞րբ է օդը համարվում ջրային գոլոշիներով հագեցած:
    Այն դեպքում, երբ օդում առկա գոլորշիների քանակր տվյալ ջերմաս­տիճանում հասնում է առավելագույնի և այլևս գոլորշիների նոր քանակ չի կարող րնդունել, գոլորշին համարում են հագեցած:
  2. Ի՞նչ է օդի բացարձակ խոնավությունը:
    Ջրային գոլորշիներ պարունակող օդն անվանում են խոնավ: Օդը բնութագրում են բացարձակ և հարաբերական խոնավություններով։Սակայն բացարձակ խոնավությունր դեռես չի բնութագրում օդի չոր կամ խոնավ լինելու իրական չափը:
  3. Ի՞նչ է բնութագրում օդի հարաբերական խոնավությունը:
    Օդի խոնավությունր առավել հստակ բնութագրվում է հարաբերական խոնավությամբ, որր ցույց է տալիս, թե տվյալ ջերմաստիճանում ջրային գոլորշին որքա՞ն է մոտ հագեցած լինելուն:
  4. Ի՞նչ է խոնավաչափը, ի՞նչ սկզբունքով է աշխատում:
    Հարաբերական խոնավությունր չափում են խոնավաչափ կոչվող սարքով: Առավել կիրառականր մազային խոնավաչափն է, որի աշխատանքը հիմնված է խոնավության նկատմամբ մազի զգայնության վրա. խոնավությունից մազը երկարում է, չորանալիս՝ կարճանում: Այդ փոփոխությունը հաղորդվում է սարքի սլաքին, որր ցույց կտա հարաբերական խոնավության համապա­տասխան արժեքը:
  5. Ի՞նչ տարբերություն կա ամպի ու մառախուղի միջև:
    ամպը՝ Երկրի մակերևույթից բարձր շերտերում, իսկ մառախուղը՝ Երկրի մակերևույթին մոտ:
  6. Թվարկեք և բնութագրեք ամպերի տեսակները:
    կույտավոր (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), շերտավոր (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և փետրավոր (տեղումներ չեն առաջացնում):

Ամփոփիչ թեստային աշխատանք. ջրոլորտ

Լրացրեք նախադասությունը.

  1. Ի՞նչ են ծովը, ծովածոցը և նեղուցը: Բերեք օրինակներ:
    Ծովերն օվկիանոսի այն մասերն են, որոնք քիչ թե շատ խորացել են ցամաքի մեջ, օրինակ՝ Կարմիր ծովը, Սև ծովը։ Օվկիանոսի կամ ծովի այն մասերը, որոնք առավել շատ են ներթա­փանցել ցամաքի մեջ, կոչվում են ծովածոցեր, օրինակ՝ Պարսից ծոց: Ջրային ավազաններն իրար միացնող կամ ցամաքներն իրարից բա­ժանող բնական ջրային նեղ տարածքները կոչվում են նեղուցներ, օրինակ՝ Բոսֆորի և Դարդանելի նեղուցներ:
  2. Ո՞ր ջրերն են կոչվում քաղցրահամ, և որոնք աղի։
    Այն ջրերը որի մեջ մեկ գրամ աղ կա կամ ավել դրանք աղի ջրեր են, իսկ, որոնք մեկ գրամից քիչ են դրանք քաղցրահամ ջրեր են:
  3. Գլխավոր գետերի մեջ թափվող գետերը դրանց վտակնելեռրն են.
  4. Ըստ հոսակարգի՝ լճերը լինում են մեծ և փոքր, ըստ քիմիական կազմի՝ քաղցր և աղի ։
  5. Որ գետերն են նավարկելի լեռնային, թե հարթավայրային։ Որ գետերն են արագահոս լեռնային, թե հարթավայրային։
    հարթավայրային
  6. Օվկիանոսային ինչ հոսանքներ գիտեք։
    Սառը և Տաք
  7. Ջրոլորտի բաղադրամասերն են ջրոլորտի ծավալի 96 %-ից ավելին կազմում են օվկիանոսներն ու ծովերը, մոտ 2 %-ը`ստորգետնյա ջրերը, մոտ 2 %-ը՝ սառույցները և ձյունը, մոտ 0,02 %-ն էլ ցամաքի մակերեսային ջրերը։:
  8. Կղզիները դա շրջապատված են ջրային զանգվածով, թերակզղիները մի հատվածը միացած է ցամաքին իսկ մյուսհատվածը ջրին, նեղուցները Նեղուց, ջրային համեմատաբար նեղ տարածություն, անջատում է ցամաքի տարբեր մասեր և միացնում ջրային ավազաններ կամ դրանց մասերը:
    9.Ընտրեք ճիշտ տարբերակը.
    Համաշխարհային օվկիանոսի մակերևույթին ջրի շարժման պատճառներից են,
    ա) քամիները, անձրեւները, հրաբուխները, Արեւի ու Լուսնի ձգողականությունը
    բ) քամիները, երկրաշարժերը, հրաբուխները, Արեւի ու Լուսնի ձգողականությունը
    գ) քամիները, երկրաշարժերը, մառախուղը, Արեւի ու Լուսնի ձգողականությունը
    10.Ընտրեք ճիշտ պնդումերը:
    ա) Օվկիանոսային հոսանքների առաջացման պատճառը միայն ստորջրյա երկրաշարժերն
    բ) Մակընթացություն եւ տեղատվություն առաջանում են Լուսնի եւ Արեգակի ձգողության ուժերի ազդեցությամբ.
    գ) Լեռնային գետերը հոսում են արագ, իսկ հարթավայրայինները, դանդաղ.

Սովորողի անհատական հաշվետվություն

1.Տեղադրիր քո ուսումնական բլոգի բնագիտության, հայրենագիտության բաժնի հղումը։
ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

2.Առանձնացնել այն նախագծերը (բնագիտություն-հայրենագիտություն), որին մասնակցել ես: Որն էր ավելի առանձնացված քեզ համար, ինչու։
Գյումրու մասին ինձ շատ հետաքրքիր էր:
Երկրաբանական թանգարանի մասին:

3.Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ պատումի ձևով։

4.Մասնակցությունը բնագիտական ֆլեշմոբին, նշեք թվով (սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր)

5.Ինչ առաջարկներ ունես հունվարյան ճամբարի վերաբերյալ։

6.Նշիր հետաքրքիր վայրեր, որ հաջորդ ուսումնական շրջանում կցանկանայիր արշավել։

7. Որ ուսումնական նյութը կառանձնացնեիր, որը քեզ ավելի հետաքրքրեց։

Ամփոփիչ թեստային աշխատանք. քարոլորտ

Ո՞ր պատասխանն է ճիշտ.
1. Որտե՞ղ են առաջանում երկրաշարժերը:
ա) հարթակներում բ) երկրածալքերում

2. Ո՞ր շերտն է բացակայում օվկիանոսային երկրակեղևում.
ա) նստվածքային բ) բազալտային գ) գրանիտային

Լրացրեք նախադասությունները:
1. Երկրակեղևի անկայուն, շարժունակ տեղամասերն անվանում են երկրածալքեր :
2. Առանձնացնում են երկրակեղևի երկու հիմական տեսակ՛ մայրցամաքային և օվկիանոսային :
3. Մշտական կամ պարբերական ակտիվություն ցուցաբերող հրաբուխները կոչվում են գործող հրաբուխ :
4. Երկրակեղևի խորքը, որտեղ գոյանում են խզում, ճեղքում և ապարների տեղաշարժ, կոչվում է երկրաշարժի էպիկենտրոն :
5. Լեռան բարձրությունը, հաշված ստորոտից, անվանում են բարձրություն :
Ո՞ր պնդումերն են ճիշտ:
1. Երկրի միջնապատյանն անընդհատ շարժման մեջ է: Ճիշտ է
2. Հրաբխի գործելուց մագման միշտ դուրս է գալիս Երկրի մակերևույթ: Ճիշտ է
3. Գործող հրաբուխները մշտական կամ պարբերական ակտիվություն են ցուցաբերում: Ճիշտ է
4. Ֆիզիկական հողմահարությունը կարող է պայմանավորվել ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններով: Ճիշտ է
5. Լեռների քայքայումը պայմանավորված է հիմնականում հողմահարությամբ: Սխալ է

Ինչ է բնությունը

Առաջադրանք

  1. Նկարագրեք որևէ երևույթ և նշեք դրա առաջացման պատճառներն ու առաջացրած հետևանքները։
    Ծիածան- Ծիածանը առաջանում է երբ արևի ճառագայթները ընկնում են անձրևի կաթիլների վրա:
  1. Ըստ ներքևում բերված նկարների՝ աղյուսակում գրեք կենդանի և անկենդան բնության մարմինների անուններ:
Կենդանի բնության մարմիններԱնկենդան բնության մարմիններ
ծաղիկ, ծառ, շուն, կով, բու, կատու, արջ քար, հող, լուսին, սար, չոր փայտ, ածուխ